Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բանաձևը հզոր հաղորդագրություն է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել իրենց թշնամական գործողությունները»

Հոկտեմբեր 01,2020 18:22

Հայկական Համագումարը ողջունում է երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա և մեղադրում է Թուրքիային կործանարար միջամտության մեջ

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց այն լուրը, համաձայն որի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի ավագ անդամ, Կոնգրեսական Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պլանավորում է ներկայացնել երկկուսակցական բանաձև, որը «դատապարտում է Ադրբեջանի համակարգված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և մեղադրում է Թուրքիային հակամարտությանը միջամտելու մեջ»,– հայտնեց Համագումարը: Կոնգրեսական Սփիրին միանում են Կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):

Բանաձևում, որի համար Կոնգրեսական Սփիրը ներկայումս աշխատում է ներգրավել հեղինակային համահովանավորներ, մասամբ ասվում է. «Քանի որ, այս հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ գնալով ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանության և ապակայունացնող գործողությունների շարունակությունն է, ներառյալ 2020թ.-ի հուլիսին Պաշտպանության նախարարության սպառնալիքը ռմբակոծել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը», և «Քանի որ, ըստ բազմաթիվ ծանուցումների, այդ թվում՝ Washington Post-ում, Reuters-ում և Guardian-ում, Ադրբեջանի ռազմական գործողությանը նախորդող շաբաթների ընթացքում Թուրքիան վարձկաններ է հավաքագրել Սիրիայից և 2020թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ կազմակերպել է նրանց տեղակայումը Ադրբեջանում»:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսական Սփիրի արագընթաց գործողություները՝ ներկայացնելու այս բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ և մեղադրում է նաև Թուրքիայի դերակատարումը»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Քաղաքացիական անձանց թիրախավորումը և գնդակոծումը զայրացուցիչ է և լուրերը, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրել Սիրիայից և F-16 կործանիչներ տրամադրել Ադրբեջանին, խիստ մտահոգիչ են: Այս բանաձևը հզոր հաղորդագրություն է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել իրենց թշնամական գործողությունները»,– շարունակեց Արդունին: «Մենք կոչ ենք անում անհապաղ ընդունել այն»,– եզրափակեց Արդունին:

Բանաձևի շարունակության մեջ ասվում է. «Քանի որ, BBC-ն, New York Times-ը և Washington Post-ը հաղորդել են Հայաստանի արտգործնախարարության այն պնդումը, որ Թուրքիան F-16 կործանիչներ է կիրառում տարածաշրջանում և այն պնդումը, որ 2020թ. սեպտեմբերի 29-ին Թուրքիան հարվածել է հայկական Su-25 ռազմական ինքնաթիռին Հայաստանի օդային տարածքում՝ սպանելով օդաչուին», և կոչ է անում «անհապաղ վերադառնալ հրադադարի համաձայնագրին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով և խաղաղ լուծում գտնել, որը պաշտպանում է բոլոր կողմերի մարդու իրավունքները և միանում է նույն նպատակներին աջակցող այլ երկրներին», ինչպես նաև «վերահաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Մինսկի խմբի ջանքերին՝ ձեռք բերել համաձայնություն Ադրբեջանի կողմից՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունները և ընդունելու շփման գծի երկայնքով անկախ երրորդ կողմի մոնիտորինգ»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031