Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռելու իրավունք չունենք». Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատրաստ է սատարել մեր Հայրենիքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված այս պատերազմում

Հոկտեմբեր 01,2020 18:17
hamahaykakan xaxer

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն խոր անհանգստությամբ հետևում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով արցախյան ճակատում սկսված ռազմական լայնածավալ գործողություններին։

2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։

Այսօր սակայն Թուրքիան միջամտում է մեր տարածաշրջանի ներքին կայունությանը՝ ցեղասպանությունից 100 տարի անց անգամ փորձելով իրականացնել հայաթափման և թուրքական կայսրության ընդլայնման իր ծրագրերը։ Հայաստանը վճռական է և միասնական՝ դիմագրավելու թուրքական սպառնալիքին, սփյուռքն իր հերթին պետք է լինի միասնական և միջազգային բոլոր ամբիոններից համախմբված կերպով բարձրաձայնի թուրքական ագրեսիայի վտանգը։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան պետք է դիվանագիտական լրջագույն հարված ստանա բոլոր կողմերից, նրա ձեռքերը պետք է կապված լինեն բոլոր ուղղություններով։ Միջազգային հանրության արձագանքն այլևս չպետք է ուշանա։

Ներկայացնելով աշխարհի տարբեր պետություններ՝ մեր խնդիրն է այսօր յուրաքանչյուրս մե՛ր հասարակություններին և իշխանություններին պարզաբանել իրավիճակը և պահանջել գործուն քայլեր՝ թուրքական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք լռելու իրավունք չունենք։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր բոլոր միջոցներով պատրաստ է սատարել մեր Հայրենիքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված այս պատերազմում։ Մեր բոլոր կապերը, հնարավորությունները խնդրում ենք օգտագործել՝ ի շահ համընդհանուր գործի։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031