Սեպտեմբերի 27–ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին ժամերից «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության բոլոր անդամները զբաղվում են սահմանին կանգնած հերոս զինվորների ու թիկունքում գտնվողների կարիքները հոգալով. մենք անում ենք մեր հնարավորությունների առավելագույնը թեկուզ մեկ ավելի մարդու կամ ընտանիքի օգնելու համար։
Այդ աշխատանքների շրջանակներում կազմակերպել ենք Արցախի հրետակոծված բնակավայրերի 10 ընտանիքների հյուրընկալումը Երևանում, նրանք բոլորն ապահովված են կացարանով, սնունդով, անհրաժեշտ ամեն ինչով։
Միասին մենք ուժեղ ենք:
Միասին մենք հաղթելու ենք:
Մամուլի հաղորդագրություն