Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը քաջ գիտակցում է, թե ով է ապակայունացնում իրավիճակը. Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

Հոկտեմբեր 01,2020 18:08

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանական բարեկամության խմբերի երկու տասնյակ անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի:

Բելգիայի ֆրանսախոս խումբը, որ կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից, իրավաբաններից և հասարակական գործիչներից իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես խաղաղ բնակչությանը թիրախավորելու Ադրբեջանի մարտավարության և հակամարտությունում՝ Թուրքիայի անթույլատրելի ներգրավվածության առնչությամբ: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և սահմանից հետ քաշել դիպուկահարներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Արցախի բնակչությանը և Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել»:

Արցախի հետ Բելգիայի ֆլամանական բարեկամության խմբի անդամներն ևս խորին անհանգստություն են հայտնել թուրքամետ սիրիացի ջիհադիստներին ներգրավման առնչությամբ: Խմբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք անհապաղ հրադադարի կոչ ենք անում և հորդորում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Տասնամյակների անկայունությունից հետո Արցախի ժողովուրդը արժանի է խաղաղության և կայուն ապագայի՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա»:

Բարեկամության խմբերի հայտարարությունները մեկնաբանելով՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանաթուրքական տանդեմի նեոօսմանական նկրտումները և սանձնազերծված ագրեսիան դատապարտված է ձախողման: Ավելին, միջազգային հանրությունը քաջ գիտակցում է թե ով է ապակայունացնում իրավիճակը և իր աջակցությունն է հայտնում Արցախին և իր ժողովրդին»:

Դադարեցնե՛լ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիան

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները խստորեն դատապարտում են Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ընթացիկ ագրեսիան:

2020 հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզում ադրբեջանական ռազմական սադրանքից հետո, որը երկու կողմերից էլ ողբերգական մահերի պատճառ դարձավ, մենք սեպտեմբերի 27-ին կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների վերսկսմանը, այս անգամ՝ Ադրբեջանի և Արցախի միջև սահմանին: Այս հրետանային ծանր կրակի և օդային հարվածների առաջին զոհը քաղաքացիական բնակչությունն է:

Մենք ևս մեկ անգամ դատապարտում ենք այս սրացման մեջ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմատենչ պնդումները: Եվ դրանք հնչում են այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկած երկխոսության բոլոր առաջարկություններն անպատասխան են մնում Ադրբեջանի կողմից: Մենք կրկին անգամ կոչ ենք անում վստահության ամրապնդման միջոցներ կիրառել, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ գործադրել և շփման գծից հեռացնել դիպուկահարներին:
Այսօր, առավել քան երբեք վճռորոշ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ներգրավվել անկեղծ երկխոսության մեջ և վերջ տալ պատերազմական հռետորաբանությանը և ատելության խոսքին, որոնք հատկապես ուժգին են Ադրբեջանում: Մենք նաև մեր խորին անհանգստությունն ենք հայտնում այս հակամարտության մեջ Թուրքիայի անուղղակի և ուղղակի ներգրավվածության կապակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել:

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Արցախի բնակչությանը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի Հանրապետության իշխանություններին:

Simone Susskind
Parlementaire honoraire
Julie de Groote
Parlementaire honoraire
Josy Dubié
Parlementaire honoraire
Georges Dallemagne
Député fédéral
Serge de Patoul
Parlementaire honoraire
Emmanuel De Bock
Député bruxellois
Hervé Doyen
Bourgmestre – Parlementaire h.
Pierre Kompany
Député-Bourgmestre
Pr Bernard Coulie
Ancien recteur UCL
Marie Lecocq
Députée bruxelloise
Edouard Lambrechts
Juriste
André du Bus
Coordinateur du Cercle d’Amitié

Արցախի հետ ֆլամանական բարեկամության խմբի անդամների հայտարարությունն Արցախի դեմ ռազմական ագրեսիայի վերաբերյալ

Արցախի հետ ֆլամանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տեղի ունեցող ռազմական ագրեսիան: Հրադադարի անհապաղ հաստատումը և բանակցային սեղան վերադառնալը Արցախի հակամարտության միակ լուծումն է:

Լարվածությունն աճեց այն բանից հետո, երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին երբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային և օդային գրոհներ ձեռնարկեցին Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Հարձակումները ներառում էին նաև քաղաքացիական բնակավայրեր: Սիրիացի ապստամբ մարտիկների՝ տարածաշրջանում մասնավոր թուրքական անվտանգության ընկերությունում ընդգրկված լինելու լուրը և այն փաստը, որ հակամարտությունը տարածվում է նաև Հայաստանի տարածքի վրա, որտեղ, ըստ ՀՀ ՊՆ-ի, հայկական օդային տարածքում ինքնաթիռ է խոցվել թուրքական F-16- ի կողմից, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից «բոլոր միջոցներով» Ադրբեջանի կողքին կանգնելու սպառնալիքը շատ մտահոգիչ են և ամենևին չեն նպաստում անհրաժեշտ լիցքաթափմանը:

Արցախի հետ ֆլամանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ռազմական ագրեսիան, հատկապես՝ քաղաքացիական անձանց դեմ և ցավակցում է տուժածներին: Բարեկամության խումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բոլոր կողմերին խնդրում բանակցությունների միջոցով խաղաղ լուծում գտնել: Տասնամյակների անկայունությունից հետո Արցախի ժողովուրդը արժանի է խաղաղության և կայուն ապագայի ՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031