Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։
ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանած Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «հստակ տեղեկություններ» ունի այն մասին, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտերին։
«Մենք կոնկրետ տեղեկություն ունենք, որը նշում է, որ սիրիացի գրոհայինները լքել են Ղազիայնթափում մարտի դաշտը, որպեսզի մասնակցեն Ղարաբաղում մարտական գործողություններին։ Դա շատ լուրջ է։ Մոտակա ժամերին մենք դա կքննարկենք այստեղ գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լաւրովից յետոյ հիմա էլ Մակրոնն է սրա մասին խօսում: Սա շատ լաւ հնարաւորութիւն է հայկական դիւանագիտութեան համար՝ շատ շատ լաւ: