Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։
Նախագահները կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Պուտինը, Մակրոնն ու Թրամփը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ