Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ