Արցախի Մարտունի քաղաքում մարտական գործողությունները լուսաբանելիս կրակի տակ է հայտնվել նաեւ տեղում աշխատող լրագրողների խումբը։
ՍիվիլՆեթի հինգ հոգանոց նկարահանող խումբը (Թաթուլ Հակոբյան, Անի Փայտյան, Լեւոն Արշակյան, Լիկա Զաքարյան, Հակոբ Մանուկյան) եւս հայտնվել է Գրադի հրետակոծության տակ։
Սիվիլնեթի խմբագիր Կարեն Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց նկարահանող խումբը չի տուժել։ Այս պահին խումբը վերադառնում է Ստեփանակերտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները եւ «Արմենիա» ՀԸ-ի օպերատորը։
Կարդացեք նաև
Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին եւս Մարտունի քաղաքում կրակահերթի տակ է ընկել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ