Արցախում մարտական գործողությունները լուսաբանելիս՝ այսօր հակառակորդի արձակած կրակի տակ է ընկել լրագրողների խումբը, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը:
Հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը բեկորային վիրավորում է ստացել։
«Արմենիա» հեռուստաընկերությունից Aravot.am-ին հայտնեցին, որ Արամ Գրիգորյանի վիճակը լավ է, բեկորը հեռացվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Արամ Գրիգորյանի ֆեյսբուքի էջից