Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում կրակահերթի տակ է ընկել։ Այս մասին Telegram ալիքում գրել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։
«Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին կրակի տակ է ընկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում և այժմ գտնվում է ապաստարանում», – գրել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ