Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք. ԱԺ փոխնախագահ

Հոկտեմբեր 01,2020 15:20

Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում

Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին, թաթարներին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին, բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։

Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր թուրքերը և ադրբեջանցիները փորձում են հասնել իրենց Մեծ Թուրանի երազանքին, որը այս փոքրամասնությունները պետք է կանգնեցնեն։ Հայերը լեզգիների, քրդերի թաթարների հետ հազարամյակների պատմություն ունեն անցած, որը այս նորեկ քոչվորները փորձում են խեղաթյուրել նենգ ճանապարհով։

Մենք՝ տեղաբնիկներս հաղթելու ենք, հազարամյակների մեր պատմությունը արդեն ապացուցել է դա։

Սա Ձեր կռիվը չէ, բոյկոտե՛ք և մի՛ ենթարկվեք հոգեկան շեղումներ ունեցող դիկտատորի հրամաններին։

Վահե ԵՆՖԻԱՋՅԱՆ

ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031