Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Արցախից դեպի ՀՀ շարժվող քաղաքացիների տվյալներն են հրապարակում, բնականաբար ստեղծվում է հնարավորություն հակառակորդի համար». Սամվել Մարտիրոսյան

Հոկտեմբեր 01,2020 14:29

«Այս պահին հաքերներն այդքան ակտիվ չեն. այն, ինչ կարող էին, արեցին Տավուշի ժամանակ, իսկ արտահոսքերը գնում են Հայաստանից»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ երբ հրապարակում են տեխնիկայի շարժը, կամ Արցախից դեպի ՀՀ շարժվող քաղաքացիների տվյալներն են հրապարակում, նշում, որ շատ մեծ թվով այսքան մարդ այստեղից, այս փողոցից այս ժամին գալիս է այստեղ, դա թույլ է տալիս վերահսկել իրավիճակը թշնամու հետախուզության կողմից: Այս առիթով Սամվել Մարտիրոսյանը մանրամասնեց. «Երբ զինծառայողների հեռախոսների համարները, իրենց բարեկամների նկարներն են հրապարակում, որ լուրեր չունեն և դա էլ բնականաբար ստեղծում է ինչ-որ հնարավորություն հակառակորդի համար»:

Հարցին՝ իսկ փակ խմբերում այդ տվյալներով փոխանակումը ապահո՞վ է, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Այսպիսի մի ասացվածք կա, եթե մի բան գիտեն երեք հոգի, նաև խոզն էլ գիտի: Ֆեյսբուքում փակ խումբ գոյություն չունի փաստացի: Եթե դու մի տեղ մտցնում ես հինգ հազար հոգի, դա դառնում է անվերահսկելի պրոցես, բացի որ այնտեղ կարող են սողոսկել կեղծ օգտատերեր, նաև ադրբեջանցի հաքերները կոտրում են բավականին շատ օգտատերերի և իրենց միջոցով կարող են ներթափանցել: Եթե պետք է փակ խումբ բացել, ապա շատ ավելի վերահսկելի է Տելեգրամը, այնտեղ ավելի քիչ է կոտրելու հնարավորությունը, բայց ֆեյսբուքը ջրի ճամփա է դարձել, իսկ Տելեգրամում ավելի քիչ է հավանականությունը»:

Դիտարկմանը՝ այն, որ Ադրբեջանում սահմանափակված է ֆեյսբուքը, ինստագրամը և այլ սոցցանցեր, սա չի՞ նշանակում, որ, օրինակ, ֆեյսբուքն ավելի ապահով հարթակ է դարձել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Թվիթերն ավելի ապահով է: Եթե դուք ենթադրում եք, որ այնտեղ սոցցանցերը արգելափակվում են հասարակ քաղաքացիների համար, բայց պետք է հասկանալ, որ իրենց հատուկ ծառայություններն ունեն մուտքեր, և արգելափակումներն էլ մեծ բան չեն արդեն՝ VPN-ներն էլ են փորձում այնտեղ արգելափակել, DNS-ներն էլ: Այնպես որ, մտածել, որ եթե այնտեղ մի բան փակեցին, այստեղ ավելի ապահով ենք, այդպես չէ»:

Հարցին՝ որքանո՞վ է վտանգավոր ներքին և արտաքին առումով անձնական տվյալների արտահոսքը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Օրինակ՝ ձեր անունով կարող են վարկ վերցնել: Որքանով կեղտոտ ֆանտազիան թույլ է տալիս, հազար բան կարող ես անել, եթե նույնականացնում ես մարդուն, նրա կապերը, դա թույլ է տալիս թիրախային աշխատել և՛ անհատների վրա, և՛ հասարակության միջոցով խուճապ հաստատել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031