Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին նվիրաբերել է 50 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նա լուսանկար է հրապարակել՝ Վահե Հակոբյանի հետ եւ նշել. «Հպարտ եմ, որ Վահեի նման ընկեր ունեմ»: Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանի որդին է, եւ այս պահին գտնվում է արտերկրում։
Վահե Հակոբյանը մեր զրույցում չցանկացավ անդրադառնալ նվիրատվության փաստին։ «Պարզապես այսօր հեռու գտնվելով հայրենիքից՝ իմ պարտքը կատարեցի։ Ինձ նման շատ շատերը կան։ Հպարտ եմ Հայոց բանակով»,- ասաց Վահե Հակոբյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ