ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։
Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը»։