«Հայկական ժամանակի» թղթակից, 1aitv.ru կայքի խմբագիր Նաիրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների հետևանքով կալանավորված ՀՀ քաղաքացիների գործով առաջին դատական նիստը կայացավ:
Մեղադրյալների դատապաշպանները հավաստատեցին, որ ՌԴ քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածում նվազագույն պատժաչափ (500 հազար ռուբլի) սահմանված և 7 հոգու համար 3,5 միլիոն ռուբլի կազմող գումարը արդեն փոխանցվել է դատարանի հաշվեհամարին, որպես կանխավճար և մեծ է հավանականությունը, որ դատարանը որոշում կընդունի հենց տուգանքի օգտին:
Նշված գումարի կեսը իր անձնական միջոցներից տրամադրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, մյուս մասը հավաքվել է անհատ բարերարների և տուժողների ընկեր-բարեկամների ջանքերով:
Դատավորը առաջին դատական նիստին ընթերցեց նախաքննության արդյունքում հավաքված և գործին կցված նյութերը, ըստ որի մեղադրյալները ազգային թշնամանքի դրդապատճառով՝ իրականացրել են կանխամտածված խուլիգանություն: Նրանք քարերով ջարդել են «Բակինսկի դվորիկ» ադրբեջանական ռեստորանի և հարակից ավտոլվացման կետի պատուհանները, այդպիսով պատճառելով նյութական վնաս 29 000 ռուբլու չափով:
Կարդացեք նաև
Բոլոր յոթ մեղադրյալները դատարանի դահլիճում հաստատեցին, որ ամբողջությամբ ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը և պատրաստ են ցուցմունք տալու:
Դատավորը հայտնեց, որ մեղադրող կողմից ոչ ոք ներկա չէ և դատական նիստը հետաձգվում է: Հաջորդը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին»: