«Այդ աշխատանքն արձանագրվել է միջազգային մակարդակում եւ ոչ միայն մեդիայի մակարդակում: Եղել են արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դիվանագիտական աշխատանք է կատարվում՝ փաստելու համար Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարձկաններին օգտագործելու առնչությամբ, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա, բնականաբար, մեր դիվանագիտական եւ տեղեկատվական գործողությունների փայլուն աշխատանքի արդյունք է: Այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Ապացույցները ներկայացված են եւ ներկայացվում են, եւ դա այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, բացի կիրառողներից, որոնք համառորեն փորձում են եւ փորձելու են թաքցնել: Իզուր»,-նշեց նա:
Հովհաննիսյանը նաեւ ասաց՝ այս պահին չի կարող ասել, թե քանի վարձկան է արդեն ներգրավվել, բայց ճշտելը ժամանակի հարց է:
Հիշեցնենք, որ Սիրիայում Թուրքիայի կողմից տարիներ շարունակ պատրաստված զինյալների՝ Ադրբեջան փոխադրման եւ Արցախի դեմ օգտագործման առնչությամբ խոսել են այդ թվում պաշտոնական Մոսկվան եւ Իրանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ