Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Հոկտեմբեր 01,2020 12:23

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը. առաջնորդները կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և շուտափույթ վերականգնել հրադադարի ռեժիմը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Երկու ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կոչ են անում հակառակ կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունը և առավելագույն զսպվածության դրսևորել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի՝ քաղաքական եւ դիվանագիտական ​​մեթոդներով կարգավորումը այլընտրանք չունի: «Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ պարամետրերը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից կողմերը կոչ են արել շուտափույթ դադարեցնել բախումները և վերսկսել բանակցային գործընթացը », – տեղեկացնում են Կրեմլից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031