«Ամենայն հավանականությամբ, խոսքը հակառակորդի խոցված վերջին ուղղաթիռի մասին է, որն ընկել էր Իրանի տարածք եւ որի համար ՊԲ-ն ներողություն է խնդրել: Ովքեր հասցրել էին տեսնել, արտատպել էին եւ տարածել լուրը՝ մինչեւ կայքի ծանրաբեռնվելը»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ անդրադառնալով հարցադրմանը, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր՝ «սպասեք լավ լուրի», ՊԲ-ի կայքը ծանրաբեռնվել էր, ի՞նչ լավ լուրի մասին է խոսքը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ «կարո՞ղ է մարտական հաջողությունների մասին էր ակնարկը», Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, կարող է եւ այս կամ այն հաջողությունների հետ կապված լինի: Ուղղակի գործընթացն արագ զարգացող է եւ պետք չէ այդ պահին արձանագրել»:
Ինչ վերաբերում է մի շարք բնակավայրեր ազատագրելու վերաբերյալ չճշտված տեղեկություններին, Արծրուն Հովհաննիսյանը նախընտրեց փակագծերը չբացել. «Նորից եմ ասում՝ ԶՈՒ-ն հակառակորդին զրկում է հարձակումների թափից եւ միշտ չէ, որ միայն պաշտպանական մարտ է վարում: Հնարավոր չէ միշտ վարել պաշտպանական մարտ»:
Ի դեպ, ՊՆ ներկայացուցիչը նաեւ ասաց, որ րոպեներ առաջ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ