Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել

Հոկտեմբեր 01,2020 12:04

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը հանդես է եկել բանաձեւի նախաձեռնությամբ, որով Լոս Անջելեսի իշխանությունները դատապարտում են Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի դաժան հարձակումը։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը։ Բանաձևը, որի համահեղինակներից է նաև քաղաքային խորհրդի նախագահ Նյուրի Մարտինեսը, պահանջում է Թրամփի վարչակազմից և Կոնգրեսից «օգտագործել բոլոր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական միջոցները, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կառուցողական մասնակցություն ունենա խաղաղ բանակցային գործընթացին»։

Բանաձևը նշում է, որ Արցախին աջակցելը բխում է ԱՄՆ շահերից և համապատասխանում է ամերիկյան սկզբունքներին։ «Քանի որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարության, ազատության արժեքներին, ինքնորոշման իրավունքին, ապա ԱՄՆ-ը բարոյապես պարտավոր է հանդես գալ Արցախի Հանրապետության աջակցությամբ, որը վաստակել է ինքնորոշման իրավունքը և գրեթե 30 տարի բարգավաճում է որպես ազատ, ժողովրդավարական և սուվերեն պետություն»,- ասված է բանաձևում։

Փաստաթուղթը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին պատերազմը վերսկսելու, Հայաստանի հետ հրադադարը խախտելու համար։ «Այդ երկրի կոռումպացված և բռնապետական ռեժիմն օգտագործում է կոպիտ ուժ խաղաղ բնակչության դեմ և փորձում է վերականգնել ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումները Արցախի բնիկ ժողովրդի դեմ նրանց իսկ սեփական հողում»,- ասված է բանաձևում։

https://www.facebook.com/krekorian/videos/4846753888675918

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031