Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցում ԱՀ նախագահ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց. «Եվս մի կարեւոր դիտարկում եմ ուզում անել այս օրերի վերլուծությունից, որը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն կարելի է համարել: Խնդրում եմ այս հայտարարության հետ կապված ուշադիր լինել: Հայկական տարածքում մնացած Ադրբեջանի գրեթե բոլոր զինվորների գրպանում գտնվել են ներարկիչներ: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին պատերազմ է ուղարկում արդեն թմրեցված վիճակում: Սա, միանշանակ, ռազմական հանցագործություն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ