Ամերիկահայ միլիարդատեր, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը և նրա եղբայր Ադամ Բիլզերյանը խոստացել են 250 000 ԱՄՆ դոլար հանգանակել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC):
Նվիրատվության մասին Ադամն ու Դենը հայտարարել էին ԱՄՆ-ի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նշենք, որ Դեն Բիլզերյանը Հայաստան եռօրյա այցի ընթացքում ձեռք էր բերել Հայաստանի քաղաքացիություն և գրանցվել զինվորական ծառայության:
https://www.facebook.com/ArmenianNationalCommitteeofCanada/posts/3263352870380924
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ