Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության համակարգերի գործադրումը պետք է նպատակաուղղել ոչ միայն ագրեսիայի կասեցմանը, այլ նաեւ լիարժեք անվտանգ միջավայր ձեւավորելուն. Արծվիկ Մինասյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2020 10:58

Հարցազրույց Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք մեր անվտանգությունը կարող ենք միայնակ էլ պաշտպանել։

– Եթե այդպիսի պատասխան է հնչել, այն իմ համար ընդունելի չէ: Եթե չկա պատշաճ հիմնավորում, ապա տղայական պահվածք ցուցաբերել եւ ասել, որ մենք չենք դիմում, որովհետեւ մենք կարող ենք մեր անվտանգությունը պահել, նշանակում է անտեսել մեր ժողովրդի մարդկային կյանքերը։ Փառք ու պատիվ մեր նահատակներին, խոնարհում նրանց շիրիմներին, խոնարհում նրանց ծնողներին, որոնք նման զավակներ են լույս աշխարհ բերել, բայց չի կարելի այսօր տեխնիկական ժամանակակից ու տեխնոլոգիական նորարար լուծումների դեմ դուրս գալ միայն ֆիզիկական մարդուժով: Ընդ որում, այս անվտանգության համակարգերի գործադրումը պետք է նպատակաուղղել ոչ միայն ագրեսիայի կասեցմանը, այլ նաեւ լիարժեք անվտանգ միջավայր ձեւավորելուն:

Մինչդեռ այն, ինչ մենք վերջին օրերին լսում էինք խորհրդարանում իշխանության առանձին ներկայացուցիչների շուրթերից, անհեթեթություն է։ Օրինակ, երբ դիմում են վարչապետին «գերագույն հրամանատար» կարգավիճակով․ որպես ԱԺ պատգամավոր՝ իրենք պարտավոր էին իմանալ, որ վարչապետը գերագույն հրամանատար է այն ժամանակ, երբ պատերազմ է հայտարարված, իսկ մեզ մոտ պատերազմ չի հայտարարվել: Հայաստանում մտցվել է ռազմական դրություն՝ երկրի վրա հնարավոր հարձակման եւ դրա սպառնալիքի հիմքով, բայց պատերազմ չի հայտարարվել։ Հետեւաբար, այս պահի դրությամբ էլ Հայաստանի զինված ուժերի գործողությունների պատասխանատուն պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈՒ շտաբն է։ Այս բոլոր լիազորությունները ԱԺ պատգամավորները պետք է իմանան: Իսկ եթե իրենք ուզում են վարչապետին դիմել որպես գերագույն հրամանատար, ապա առնվազն պետք է հարցադրում հնչեցնեն՝ ինչո՞ւ կառավարությունը չի ներկայացրել պատերազմ հայտարարելու առաջարկ: Չէ որ սա նաեւ միջազգային իրավունքի առումով նոր գործիքներ գործադրելու հնարավորություններ է տալիս:

Կրկնում եմ՝ չեմ ցանկանում, որ այս հարցազրույցը դիտվի որպես իշխանությանը հասցված հարված, ես ընդամենը հորդոր եմ հնչեցնում, խորհուրդ, որ չի կարելի ամեն ինչ խառնիճաղանջ լցնել մեկ պարկի մեջ։ Խորհրդարանական կառավարման համակարգում կենտրոնում կոլեկտիվ որոշումն է, քաղաքական մեծամասնության հստակ պատասխանատվությամբ: Պատերազմի ժամանակ վարչապետը ստանում է ռազմական կամ քաղաքական միանձնյա որոշումներ ընդունելու լիազորություն, երբ հայտարարվում է պատերազմ: Հետեւաբար, որքանով է վարչապետի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին դիմելու կամ չդիմելու վերաբերյալ, որպես որոշում համապատասխանում այս ընթացակարգին, նախեւառաջ պետք է գնահատի ԱԺ-ն: Բացի դա, լեգիտիմ հարց է առաջանում՝ իսկ ուրիշ ի՞նչ անվտանգության համակարգ ունենք: Կարող է անվտանգության ուրիշ համակարգեր կան, որոնցից տեղյակ չենք: Ռուսական ռազմաբազան, ՀՕՊ եւ ՀԱՊԿ համակարգերն առնվազն այս պահին մեր անվտանգության հիմնական օղակներն են: Եթե այս համակարգը հիմա չպետք է աշխատի, եւ չենք ցանկանում դիմել այդ համակարգին, բա էլ ե՞րբ պետք է դիմել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031