Արդեն չորրորդ օրն է՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ պատերազմական գործողություններ են ընթանում, բազմաթիվ մարդիկ են կամավորագրվում եւ մեկնում Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, դեռ սպասում են ՀՀ ԶՈՒ հրամանատարության ցուցումներին։
Սեֆիլյանը, որն ապրիլյան պատերազմից հետո խոստանում էր գնալ եւ ազատագրել մեր կորցրած 800 հեկտար տարածքը, այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կամավորների ցուցակագրմամբ է զբաղված, նաեւ հայրենասիրական բնույթի գրառումներ կատարելով։
Ուստի Գարեգին Չուգասզյանին հարց ուղղեցինք հանրության մոտ առաջացած տարակուսանքների հետ կապված, որ, թվում էր՝ Ժիրայր Սեֆիլյանը պետք է իր ջոկատով առաջինը մեկներ առաջնագիծ՝ չսպասելով ՊՆ-ի ցուցումներին կամ հրավերին։
– Բայց արդեն երկրապահները, Շմայսը, Ծաղիկ Ռուբոն եւ էլի շատ-շատերը մեկնել են առաջնագիծ։
Կարդացեք նաև
– Դուք դա Շմայսին հարցրեք՝ ինչպես է մեկնել։ Գիտե՞ք ինչ, ինչպես եղել է անկազմակերպ անցյալ անգամ, նույն ձեւով էլ որոշ մարդիկ կարող է անկազմակերպ գնում են։ Բայց դրա մասին չէ խոսքը, խոսքն արդյունավետ կազմակերպելու մասին է։
– Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ երիտասարդներին, անփորձներին ծանուցագրեր են ուղարկում եւ հավաքագրում են, բայց Սեֆիլյանը, որը պրոֆեսիոնալ զինվորական է, ինչպես Դուք նշեցիք, եւ մեծ թիմ ունի, արդեն չորրորդ օրն է՝ սպասում է, որ իրեն կանչեն։
– Էդ Ձե՛զ համար կարող է տարօրինակ լինել, էստեղ տարօրինակություն չկա, նորից եմ ասում՝ եթե ԶՈւ հրամանատարությունը պիտի պատասխանի Ձեր հարցին, խնդրում եմ՝ դիմեք իրենց։ Ի՞նչ կա տարօրինակ էդտեղ։ Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն էստեղ, եւ էդ հարցերից մեկն էլ էսօր արդյունավետ կազմակերպումն է թիկունքի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հո բոլոր ուժերը միանգամից չե՞ն գցում առաջնագիծ, դա կազմակերպված պիտի լինի։ Էդ արդեն ԶՈՒ հրամանատարությունն է որոշում՝ ում եւ ինչպես օգտագործի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: