Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 01,2020 09:42

Երկու տարի առաջ Իլհամ Ալիեւը հույս ուներ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցում կգնա զիջումների, քանի որ բացասական վերաբերմունք է ունեցել այդ կլանի, այսինքն՝ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, սակայն այդ հույսերը չարդարացան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը 2016 թվականից տարբերվում է հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցության առումով: «Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետեւ Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում:

Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշեց նա եւ ընդգծեց, որ այս օրերին ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ՝ ոչ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031