Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր լույս»՝ թուրք-ադրբեջանական տանդեմին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հոկտեմբեր 01,2020 08:02

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Հունաստան, որի ընթացքում, ըստ միջազգային մամուլի, քննարկվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան Կրետե տեղափոխելու առաջարկները։ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Ինջիրլիքի ռազմաբազան տեղափոխելու խոսակցություններն արդեն մի քանի տարի շրջանառվում են ամերիկյան քաղաքական եւ ռազմական վերնախավի, ինչպես նաեւ վերլուծաբանների շրջանակներում։ «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը Միացյալ Նահանգների համար գնալով դառնում է ավելի անկանխատեսելի»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը՝ նշելով, որ ամերիկացիներն այս անգամ կարծես թե ավելի վճռական են տրամադրված եւ պատրաստ են որոշակի քայլեր կատարել։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ հարձակմանը, նա նշեց, որ Հայոց բանակի հերոսական պայքարի շնորհիվ նրանց չի հաջողվում մեր տարածաշրջանում կյանքի կոչել իրենց ծրագրերը։ Մեր հաջողությունները Սաֆրաստյանը բացատրում է երկու կարեւոր հանգամանքով, նախ՝ մեր զինված ուժերը մարտավարական առումով շատ գրագետ են գործում, խուճապ չկա եւ հիանալիորեն լուծում են այն խնդիրները, որոնք դրվում են զինվորական ղեկավարության կողմից․ «Կարեւոր է նաեւ այն խիզախությունը, որ ցույց է տալիս հայ զինվորն իր հողը պաշտպանելիս»։ Երկրորդ գործոնը՝ թիկունքի միասնականությունն է, այն խանդավառությունը, որը բնորոշ էր նաեւ 1990-ականներին՝ Արցախյան ազատամարտի տարիներին։ «Հայոց բանակի զինվորն աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով եւ հերոսությամբ»,- նշեց նա»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031