Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախկին դեսպան. Լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ

Հոկտեմբեր 01,2020 07:56

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Նախագահ Պուտինը ավելի քան տասը տարի փորձում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն` ոչ ի հաշիվ Թուրքիայի հարևանությամբ գտնվող որոշ երկրներում ռուսական շահերի: Այսօր ղարաբաղյան հակամարտության գոտում, ըստ Հերբսթի, առկա է ռուս-թուրքական ռազմական ընդհարման տեսական հավանականություն, սակայն վերլուծաբանը գտնում է, որ դա տեղի չի ունենա:

«Չեմ կարծում՝ ականատես կլինենք ռուս-թուրքական բախմանը մարտի դաշտում: Այստեղ տեղի է ունենում շահերի բախում»՛,- նշում է Հերբսթը:

Դեսպան Հերբսթն ընդգծում է, որ անհրաժեշտ է ամեն կերպ հասնել զինադադարի հաստատմանը՝ կարևորելով այս ուղղությամբ հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը: Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պատասխանատու է ղարաբաղյան գործընթացի համար: Ավելի բարձր աստիճանի պաշտոնյաների ներգրավումը, օրինակ՝ փոխնախարարների մակարդակով, կարող է դրական կերպով անդրադառնալ կարգավորման հարցում, գտնում է Հերբսթը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031