Գեներալ Արշավիր Ղարամյանն իր ՖԲ էջում լուսանկար է տեղադրել եւ մակագրել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:
Գեներալի հետ լուսանկար է հրապարակել նաեւ Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը եւ գրել.
«Քանի որ ադրբեջանական վերջին ֆեյք լուրերը մեզ է առնչվում, ապա շատ ժամանակ չեմ ծախսի հերքելու համար, ուղղակի կարձագանքենք այս լուսանկարով։ Այս որակի քարոզչությամբ ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն արդեն տապալվել է, կտապալվի նաև ռազմադաշտում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: