«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան, և վաղուց արդեն նրանց զինվորականների և այսօր արդեն ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույց է»,- ֆրանսիական «Լե Մոնդ»-ի լրագրողի դիտարկմանը՝ Դուք ավելի շատ նշում եք Թուրքիան, քան Ադրբեջանը, արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ իրական թշնամին Թուրքիան է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի ձեռքերում հանձնակատար է, ասուլիսի ընթացքում այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Կարծիքին՝ պատերազմը չի կարող միշտ շարունակվել և հարցին՝ կարո՞ղ եք նշել այն գործոնները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը, Արայիկ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Առաջին գլխավոր գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ, երբ հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, որ ունի հակաադրբեջանական ժողովրդի իշխանություն: Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով: Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ իրենց կողմից, տնտեսության քայքայում, որը շատ երկար ժամանակ՝ տասնամյակներ վերականգնել չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները, պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացվեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները: Խոսքը վերջին՝ գոնե տասը տարվա ընթացքում նավթից ստացված գումարների մասին է: Իր իշխանությունների դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ