Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ՛ Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:
Ավելի վաղ Օ՛ Բրայանը հայտարարություն էր տարածել Թվիթերի իր էջում, ընդգծելով` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների: Բռնությունները պետք է դադարեցվեն», – գրել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: