Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի թվիթերյան գրառումը:
«Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։ Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են»։