«Այն ժամանակ կռվում էր Արցախը Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր չակերտներում համոզելու Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով»,- դիտարկմանը՝ ապրիլյանի պատերազմի ժամանակ՝ երրորդ-չորրորդ օրն, արդեն ռուսները միջնորդեցին, և վերադարձ եղավ հրադադարի ու հարցին՝ զգո՞ւմ եք ազդակներ Ռուսաստանից, այլ երկրներից, որ հրադադար կարող է առաջիկա օրերին հաստատվել, ասուլիսի ընթացքում այսպես պատասխանեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի՝ Էրդողանի հետ: Չգիտեմ՝ ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ առաջին օրվա հակահարձակումը դադարեցված է և հիմա ծանր, արյունալի մարտեր են գնում՝ փոփոխական հաջողություններով, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այո առաջին պատասխանը հարվածի անակնկալ, անսպասելի էր եղել, եթե հիշենք պատմությունը՝ ինչպես է ֆաշիստական Գերմանիան ժամերի ընթացում հասել Ստալինգրադի ակունքները, իսկ այսօր գտնվում ենք սահմանին. ոչ մի բան չի փոխվել: Մի ավելացում՝ չորս օրում համարյա խփվել է այնքան թշնամու տեխնիկա, ինչքան մեր առաջին արցախյան պատերազմի ժամանակ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ