BBC-ին հաջողվել է հարցազրույց վերցնել Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի հետ։
Նա պատմել է, որ հավաքագրվել է «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ կազմակերպության հրամանատարներից մեկի կողմից։ Նրա խոսքով` իրեն առաջարկել են ռազմական օբյեկտների պահպանությամբ զբաղվել, ամսական վճարել երկու հազար դոլար։ Նա Ադրբեջանում հայտնվել է Թուրքիայի տարածքով։
Սիրիացին մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին, նա տեսել է սիրիացի 10 զոհերի դիակները և մոտ 70 սիրիացի վիրավորներ, որոնց բժշկական օգնություն չի տրվել։
Սկզբնաղբյուրն արաբերենով՝ այստեղ
Լուսանկարը՝ ekhokavkaza.com-ի