Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես առայժմ չեմ տեսել ՌԴ կողմից որևէ ազդանշան, որ իրենք պատրաստ են Թուրքիային կարգի հրավիրել այս իրավիճակում». Կարեն Վրթանեսյան

Սեպտեմբեր 30,2020 20:15

«Տարածաշրջանում ամենամեծ վտանգավորությունն ունի Թուրքիան, ռուսական՝ այսպես ասած դաշինքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի սպառնալիքը չեզոքացնելուն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ խոսելով ռուսական ռազմաբազայի հիմնական դերակատարության մասին:

Փորձագետի փաստմամբ՝ Թուրքիան, ըստ էության, գրեթե անթաքույց աջակցում է Ադրբեջանին ու շարունակեց. «Դա փաստ է, բայց ես առայժմ չեմ տեսել ՌԴ կողմից որևէ ազդանշան, որ իրենք պատրաստ են Թուրքիային կարգի հրավիրել այս իրավիճակում…Ռուսաստանի բազայի հիմնական դերը Թուրքիայի սպառնալիքը հավասարակշռելն է ու ընդ որում, մենք չպետք է հույսը միայն դնենք այդ բազայի վրա: Այսօր մեր դիվանագետները պետք է աշխատեն, որ ամբողջ աշխարհից խայտառակ ուժեղ ճնշում լինի Թուրքիայի և Ադրբեջանի վրա»:

Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ռուսական ռազմաբազան հանդիսանում է Հայաստանի անվտանգության անբաժան մասը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների այս փուլում «չի ձևավորվել այդ ներուժը կիրառելու անհրաժեշտությունը: Սակայն մեզ մոտ անկանխատեսելի իրավիճակ է, և ոչ ոք հստակորեն չի կարող կանխագուշակել իրադարձությունների հետագա զարգացումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930