Ադրբեջանական քարոզչամեքենան մեդիատիրույթում հերթական կեղծիքն է տարածում այն մասին, թե Իրանի ցամաքային ճանապարհով Հայաստան եկող ռուսական զենքի բեռնատարներն իբրեւ պայթեցրել են Իրանի պանթյուրքիստները: Սակայն հակառակորդի քարոզչամեքենայի տարածած տեսանյութը, որում բեռնատար է այրվում, իրականում նկարահանվել է մայիսի 26-ին՝ Իրանի Արեւելյան ատրպատական նահանգի Բոստանաբադի մայրուղու վրա. այդ ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով այրվել էին անվադողերը, որոնցով բեռնված էր բեռնատարը: