Մարտերը շարունակվում են տարբեր փոփոխությամբ եւ ինտեսիվությամբ, հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, մեր զինված ուժերը պատասխանում են, եւ ոչ միայն զուտ պաշտպանվում են։ Քիչ առաջ այս մասին հայկական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաեւ հիշեցրեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան, ռազմական գործողություններում օդային ղեկավարությունը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին։
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի ե Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ»:
Հակառակորդը հարվածում է Արցախի Հադրութի եւ Մարտունու շրջանների քաղաքացիական բնակավայրերին, ենթակառուցվածքներին, նաեւ բանակին։
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ համառ մարտերը շարունակվում են, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակվողական գործողությունները, գրոհները։
Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց , թե ինչ կորուստներ է կրել ադրբեջանական կողմը՝ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավորներ, հայկական զինված ուժերը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ՝ ՏՕՍ, 1 Սմերչ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ