Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեթյու Բրայզան ամուսնացած է թուրքի հետ, նա ընդամենը ադրբեջանցի գործիչ է». Տաթեւիկ Հայրապետյանը՝ միջազգային հանրության արձագանքի մասին

Սեպտեմբեր 30,2020 18:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին գնահատական տալիս ասել էր, թե «դժվար է ասել, թե կողմերից որ մեկն է սկսել բախումը»: Բանակցային գործընթացն, ըստ նրա, խափանվեց վարչապետ Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո, որին հաջորդեց զենքերի կուտակումը շփման գծի երկայնքով և հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հարցին՝ չե՞նք կարողացել ճիշտ ներկայացնել իրավիճակը, ի՞նչ է նշանակում այս արձագանքը՝ պատասխանեց. «Մեթյու Բրայզան ընդամենը ադրբեջանցի գործիչ է, որն ակտիվորեն ցույց է տվել իր պրոադրբեջանական դիրքորոշումը, նույնիսկ անձնական կապերի առումով՝ ամուսնացած է թուրքի հետ, որեւէ խնդիր  դրա մեջ չեմ տեսնում, բայց իր դիրքորոշումը նաեւ անձնապես է պայմանավորված: Իսկ ամբողջ աշխարհում հստակ նշվում է, թե ով է սկսողը ագրեսիան՝ դա Ադրբեջանն է: Գիտեք, Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է նման հրապարակում արել, որ Արցախը չուներ որեւէ մոտիվացիա սկսելու: Չէ, աշխարհը շատ լավ գիտի, որ առաջին՝ ագրեսիան սկսել է Ադրբեջանը եւ երկրորդ՝ նա ստանում է աջակցություն Թուրքիայի կողմից»:

Եվ իշխանության, ե՛ւ ընդդիմության պատգամավորները, այնուամենայնիվ, նշում են, որ միջազգային հանրության արձագանքից մեղմ ասած գոհ չեն, դա մեզ ձեռնտու արձագանք չէր: Այս առնչությամբ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Մենք երբեք գոհ չենք լինելու միջազգային հանրության արձագանքից, կարծում եմ, որովհետեւ այն, ինչ մենք ապրում ենք այս օրերին եւ զգում ենք, ոչ մեկն այլ երկրում, անգամ բարեկամ պատգամավորները չեն զգալու: Անձնական կապերով կապի մեջ ենք, տեղյակ են, սատարող գրառումներ են անում, բայց բնականաբար, կառույցները միշտ ավելի չեզոք դիրքորոշմամբ են հանդես գալիս՝ խաղաղության կոչ անելով: Այդուհանդերձ, խաղաղության կոչերը եւս կարեւոր են ու ես կարեւոր եմ համարում, որ միջազգային հանրությունը հստակ դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը այս ամենում՝ որպես ապակայունացնող գործոն: Նման արձագանքներ եղան ԱՄՆ-ի, ՌԴ-ի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930