Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
Կարդացեք նաև
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:
Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:
Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:
Առողջապահության նախարարություն