«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը միջնորդել է հետաձգել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քննվող նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդման քննությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանը: Նրա խոսքով, այսօրվա նիստը չի կայացել, քանի որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արթուր Ղազինյանը նպատակահարմար չի համարում դատական նիստի անցկացումը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին ժամը 14։00-ին:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ իշխանության դեմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու հիմքով, ինչը Արթուր Ղազինյանը վիճարկել է դատարանում:
Ըստ պարոն Ղազինյանի բողոքի՝ նյութերի նախապատրաստմամբ քննիչի կողմից չեն պարզվել քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
«Վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է ընդամենը մեկ անձից բացատրություն վերցնելով, որեւէ կերպով հաշվի չի առել հաղորդմանս եւ բացատրությանս մեջ ներկայացված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, եւ նյութերին մի քանի փաստաթուղթ կցելով՝ հանգել է անհիմն հետեւության, թե իբրեւ «ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ» հանցագործության կատարման վերաբերյալ»,-նշում է Արթուր Ղազինյանը։ Նա քննիչի այդ եզրահանգումն ու որոշմամբ արտահայտած հետեւությունները, համարում է հիմնազուրկ, չփաստարկված, իսկ առանձին դեպքերում էլ, կարծում է, որ հակասում են իր իսկ որոշման մեջ նշված փաստական հանգամանքներին։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ