Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվականներ խեղաթյուրել են վարչապետի խոսքերը ՌԴ-ի՝ բանակցություններին մասնակցության հարցի մասին

Սեպտեմբեր 30,2020 16:56

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսական լրատվամիջոցների միջև հանդիպումը, որի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հանդիպման ընթացքում և դրան հաջորդող րոպեներին ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվականներ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացրին խեղաթյուրված։

Մասնավորապես՝ oxu.az, media.az, dw.com, militarynews.ru և այլ լրատվակայքեր՝ հղում անելով interfax.az-ին, հայտնել էին, թե Փաշինյանի խոսքերով Հայաստանը պետրաստ չէ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ռուսաստանի մասնակությամբ։ Այսպիսով վերջիններս տպավորություն էին ստեղծել, թե ՀՀ վարչապետը կողմ է բանակցություններին, սակայն ոչ ՌԴ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցությանը։ Իրականում, սակայն, լրատվակայքերը խեղաթյուրել են խոսքերը և ներկայացրել սեփական հայեցողությամբ։

Հանդիպմանը ներկա գտնվող ռուսական լրատվամիջոցները նման բովանդակությամբ հրապարակում չեն արել։ Ուսումնասիրելով մասնակից ԶԼՄ-ների նյութերը՝ հայտնում ենք, որ հիշյալ թեմայով Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ ոչ այնքան տեղին է խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ»։

Տեղեկատվության ստուգման կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930