Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետը Երևանին ու Բաքվին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում

Սեպտեմբեր 30,2020 16:04

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մարտական գործողությունների դադարեցումն ու երկխոսության վերսկսումը դեռևս հնարավոր չի թվում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Մենք եւս մեկ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին կոչ ենք անում առավելագույնս ջանքեր գործադրել էսկալացիան դադարեցնելու և երկխոսության վերականգնման համար»,- հայտարարել է Գախարիան։

Գախարիան նաև նշել է, որ Վրաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները միշտ կարևոր դեր են խաղացել տարածաշրջանում ընդհանուր առմամբ, և նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են վրացիները, հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասը վերածել խաղաղության և զարգացման գոտու։

Գախարիան նաև նշել է, որ պատրաստ է նպաստել այդ պրոցեսին, այդ թվում՝ կողմերի համար հանդիպում կազմակերպել Թբիլիսիում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930