Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի շահերից չի բխում Թուրքիայի նմանատիպ ծավալապաշտական քաղաքականությունը. իրանագետ

Սեպտեմբեր 30,2020 15:58

Արեւելագետ Հայկ Քոչարյանի դիտարկմամբ՝ Թուրքիան իր հայտարարություններով ու գործողություններով ուզում է Արցախի կոնֆլիկտի լուծման ձեւաչափի փոփոխություն:

«Ուզում է ներգրավվել, այնպիսի ձեւաչափ է ուզում, ինչպիսին Սիրիայում ունեն ռուսների հետ համագործակցության»,- այսօր նման կարծիք հայտնեց արեւելագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին արաբական մամուլի անդրադարձին՝ արեւելագետը նկատեց, որ գործողությունների սկսվելու առաջին օրերին դեռ չէին հասկանում ՝ ինչ է կատարվում, բայց երկրորդ օրից սկսած վարձկանների տեղափոխությունն Ադրբեջան ու նրանց կիրառումը, գործողություններին Թուրքիայի ներգրավումը լայն տարածում գտավ արաբալեզու թվիթերյան տիրույթում. «Նկատելի է՝ պրոթուրքական ու արաբական հակաթուրքական դիրքորոշում ունեցող օգտատերերի մեջ բանավեճ կա այս հարցի շուրջ»:

Բանախոսի խոսքով, Ֆրանսպրեսի արաբալեզու միկրոբլոգում օգտագործվեց անջատողականներ տերմինը ՊԲ ու կռվող ուժերի հանդեպ Արցախում, այս տերմինի կիրառումը մինչեւ հիմա շարունակվում է տարբեր մեդիահրապարակումներում :

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ ասաց, որ Արցախում ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից Իրանը մեծ ուշադրություն է դարձնում խնդրի զարգացմանը. «Իրանի շահերից չի բխում Թուրքիայի նմանատիպ ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ էլ ավելի մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, այս առումով տեսնում ենք Իրանի անհանգստությունը»:

Նրա խոսքով, Իրանը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես Թուրքիայի ակտիվությանը Նախիջեւանում, եւ եթե Նախիջեւանում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, կտեսնենք Իրանի համարժեք քայլերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930