Հունաստանը պահանջել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԵԱՀԿ –ում նախագահող Ալբանիային ուղղված իր նամակում գրել է հետևյալը․ «Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Մեր նպատակն է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ