Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պեսկով․ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին

Սեպտեմբեր 30,2020 14:46

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները։ Ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծում ենք, ֆիքսում ենք միջազգային բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր և բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին։

«Անխոս, նման հայտարարությունները մենք չենք պաշտպանում, մենք համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել, որ իրենք նախկինի պես կոչ են անում տարածաշրջանային երկրներին կրակին յուղ չլցնել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերջ տալ ղարաբաղյան ճգնաժամին և Հայաստանից պահանջել էր ազատել «Ադրբեջանի հողերը»։ Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ասել էր, թե Թուրքիան կպաշտպանի Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930