Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաստարանում նշել են երեխաներից մեկի ծննդյան օրը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 30,2020 14:29

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատության սաները ևս ապաստարաններում են։

Հաստատության անձնակազմը ապահովում է երեխաների անվտանգությունը՝ միևնույն ժամանակ փորձելով կազմակերպել երեխաների ժամանցը։

«Ապահով ենք ամեն ինչով, նախարարությունը, բարեգործները ամեն ինչ բերել ապահովել են, ոչ մի բանի կարիք չունենք»,- Aravot.am-ի և «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց Անի Սիմոնյանը՝ հավելելով, որ դժվար է երեխաներին պահել ապաստարանում, բայց անձնակազմը անում է հնարավոր ամեն ինչ։

Նա նշեց, որ օրերս նշել են երեխաներից մեկի ծննդյան օրը․ «Երգել են, շնորհավորել են, խաղում են երեխաները։ Դաստիարակներ և բուժքույր ունենք այստեղ, դայակն է մնում այստեղ գիշերը։ Երեկ դաստիարակները խաղեր են կազմակերպել դրսում»։

Դաստիարակ Ռիտա Արամյանն էլ ասաց, որ անում են ամեն ինչ, որ երեխաների տրամադրությունը բարձրացնեն, որ նրանք ավելորդ ձայներ չլսեն․ «Երեխաներին հոգեբանական աջակցություն ենք տրամադրում։ Լսում են, որ դրսից երեխաներ են տեղափոխվել, ասում ենք՝ դուք ավելի ապահով տեղում եք, մի՛ վախեցեք, մենք ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930