Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն այլեւս լոկալ խնդիր չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել. Սամվել Մարտիրոսյան

Սեպտեմբեր 30,2020 14:25

Երեկվանից ադրբեջանցիներն ակտիվորեն սկսել են հաղորդակով տարածել Ադրբեջանի ՊՆ պատրաստած տեսանյութեր, որտեղ ռազմական տեխնիկայի ոչնչացման ու մահացած զինվորների կադրեր են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ այդ տեսանյութերը հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով են տարածվում: Նա ասաց, որ արժե սոցիալական ցանցում բողոքներ ուղարկել, ինչը հնարավորություն կտա գոնե նվազեցնել դրանց քանակը:

Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը՝ փորձագետը նկատեց, որ ադրբեջանցիների կողմից տարածվող ապատեղեկատվությունն հիմնականում հայկական էջերից է արվում, որոնք նրանք ավելի վաղ էին կոտրել;

Ըստ նրա՝ ապատեղեկատվության համար փորձ է արվում նաեւ օգտագործել անհայտ աղբյուրները, օրինակ՝ Տելեգրամում տեղադրվում է, հետո հղում անելով տարածվում մամուլում: Քիչ չեն նաեւ հաղորդակով տարածվող ձայնային հաղորդագրությունները, դրանցից են նաեւ հայտնի ռադիացիայի մասին նախազգուշացումները. «Անհեթեթություն է, բայց մարդկանց մեջ վախեր կան»:

Փորձագետի խոսքով, աշխարհով տարածվում է իսլամիստ գրոհայինների մասնակցությունը, ինչը փոխում է պատկերացումը, թե այստեղ ինչ է կատարվում. Արցախն այլեւս լոկալ խնդիր չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել, ըստ նրա՝ սա մի տեղ է, որտեղ քաղաքակիրթ աշխարհի թշնամիներն են հայտնվել. «Երեկվանից շատ լուրջ լրատվականներում մեծ տարափ գնաց այս թեմայի շուրջ: Թուրքիայի ակտիվ մասնակցությունն էլ կտրուկ փոխում է մոտեցումը կոնֆլիկտի հանդեպ, ներգրավում է առաջանում: Օրինակ՝ Թվիթերում հիմա շատ մեծ ճամբարներ են մասնակցում: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվական հակամարտությունը հայ-ադրբեջանական էր, հիմա Ադրբեջանին աջակցում են թուրք օգտատերերը եւ պակիստանցիները, իսկ հայկական կողմին՝ հույները, հնդիկները… »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930