«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկար եմ մտածել` գրել, թե չգրել այս մասին: Առաջին պատերազմի ժամանակ ես գերությունից դուրս եմ բերել հարյուրավոր ադրբեջանցիների՝ վտանգի տակ դնելով սեփական կյանքս: Բայց ես գնացել եմ հումանիտար սխրանքի՝ հույս ունենալով, որ իմ և Հայաստանից ու Ադրբեջանից իմ գործընկերների գործողությունները կհանդիսանան այն հիմքը, որի արդյունքում կկառուցվեն փոխհարաբերություններ՝ հիմնված Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գոյատևման համար: Յուրաքանչյուր փրկած ադրբեջանցու հետ ինձ կապում է յուրահատուկ պատմություն: Ես ավելի, քան համոզված եմ, որ ադրբեջանցի նախկին գերիները և ռազմագերիները հիշում են ինձ, թե ինչպես եմ ես նրանց օգնել՝ ապահովելով նրանց արժանապատիվ ապրուստը Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև իրենց միակողմանի (ազատումը) փոխանցումը Ադրբեջանին:
Հենց այդ պատճառով էլ գտնում եմ, որ իրավունք ունեմ դիմել բոլոր ազատ կամք ունեցող Ադրբեջանցիներին և հիմնականում այն ադրբեջանցիներին, ովքեր բնակվում են Ադրբեջանի տարածքից դուրս, քանի որ Ադրբեջանը փակել է բոլոր սոցիալական ցանցերը: Եվ ես այլընտրանք չունեմ, քան միայն դիմել ադրբեջանական սփյուռքին՝ նպատակ ունենալով տեղեկացնել իրական վիճակի մասին:
Հարգելի ընկերներ, Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, ձեր պետության ագրեսիայի արդյունքում զոհվում են ձեր պետության անմեղ զինվորները, կործանվում են մեր և ձեր քաղաքները, գյուղերը: Զոհված ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում է երկու հազարը և ես այս ամենի վերջը չեմ տեսնում՝ Ադրբեջանի ղեկավարության խաբուսիկ օրակարգի պատճառով: Ձեր զինվորների դիակները թափված են անտառներում, խրամատներում, մարտի դաշտի անսահման տարածքներում:
Կարդացեք նաև
Մենք կռվում ենք մեր հայրենիքի համար և կռվելու ենք մինչև հաղթական ավարտը: Պատերազմը ավարտվելու է և այն ավարտվելու է մեր օգտին, քանի որ մենք արդեն հետ ենք շպրտել հիմնականում ագրեսորների միջազգային կոալիցիայի ուժերը մեր ներկա Արցախից: Դրանից հետո մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ առաջին հերթին լուծելով հումանիտար հարցերը: Իսկ դրանց մեջ առաջնահերթը կլինի դիակների փոխանակումը: Դուք հասկանում եք, որ հազարավոր դիակներ թափված են անտառներում,որոնք ենթարկվում են շնագայլերի, գայլերի, վարազների և այլ կենդանիների կողմից խոշտանգման: Հետո հնարավոր չի լինելու նույնականացնել նրանց կամ գտնել մնացորդները: Արդյունքում կհայտնվեն հազարավոր ընտանիքներ, ովքեր ամբողջ կյանքը փնտրելու են իրենց անհայտ կորած զավակներին, ամուսիններին և հայրերին: Դա մեծ ողբերգություն է յուրաքանչյուր նման ընտանիքի համար:
Հանուն ապագայի, հանուն ձեր ընտանիքներում խաղաղության` բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ձեր իշխանությունների ագրեսիայի դեմ: Վաղը ավելի շատ կորուստներ կլինեն: Մտածեք ձեր ապագայի մասին…
https://www.facebook.com/karandje/posts/10158683793831597