Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կողմերից մեկը չի իրականացնում ՄԻԵԴ որոշման պայմանները, առաջացնում է կոնվենցիայի խախտում. Եղիշե Կիրակոսյան

Սեպտեմբեր 30,2020 13:09

«Եթե ընդհանուր նայենք, այն տեքստը, որ ունենք ՄԻԵԴ-ի որոշման մեջ՝ ակնկալելի էր, որովհետեւ նախ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց՝ եզակի դեպքեր են, սա թվով երրորդն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներ են: Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ՝ այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը, ե՛ւ այն պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը: Մեզ համար սա հաջողություն է, որ ՀՀ կողմից ներկայացված դիմումի հիման վրա է սա կայացվել եւ Հայաստանի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է սա կայացվել եւ որ դատարանը հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, ինչը սովորաբար անում է»,- այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անդրադառնալով ՀՀ կողմից ներկայացված դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը՝ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց հետո լրացուցիչ տեղեկատվություն են ներկայացրել հակառակորդի գործողությունների վերաբերյալ:

Ինչ է նշանակում միջանկյալ միջոց հարցին ի պատասխան, պարոն Կիրակոսյանը պարզաբանեց, որ այն ժամանակավոր ու հրատապ միջոց է, երբ դատարանը կիրառում է անդառնալի հետեւանքների իրական վտանգի դեպքում, կոնվենցիաների հոդվածների խախտումների դեպքում ՝ կյանքի իրավունքի, խոշտանգման հոդվածներն են, եւ կողմերին պարտավորեցնում է կոնկրետ գործողությունների կատարումից ձեռնպահ մնալ: Եթե կողմերից մեկը չի իրականացնում որոշման պայմանները, առաջացնում է կոնվենցիայի խախտում, դատարանն այդ հարցին կանդրադառնա վճռով, հետեւանքները կլինեն բարդ նաեւ քաղաքական առումով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930