Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թուրքիան տապալում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

Սեպտեմբեր 30,2020 12:42

Թուրքիան տապալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և ավելի է սրում իրավիճակը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը։

«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չպիտի աչք փակի Թուրքիայի կողմից խաղաղ բանակցային գործընթացը տապալելու փաստի վրա։ Առանց այդ էլ իրավիճակը կտրուկ սրացման է գնում»,- ասված է գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է դեմոկրատ պատգամավորը։

Նրա գնահատականներով՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակին արտաքին գործող անձանց, ինչպիսին Թուրքիայի անխոհեմ ազդեցությունն է, տագնապալի է։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930