Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը կհաստատի ՀՀ տնտեսության զորահավաքային նոր պլանը. օրինագիծն ԱԺ-ում է

Սեպտեմբեր 30,2020 12:35

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծով, որը հեղինակել է կառավարությունը, առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Օրինագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում:

«Ներկայում գործում է նախագահի հաստատած պլանը, իսկ այս օրինագծի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ հաստատելու տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն արդի է՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների եւ ՀՀ-ում հաստատված ռազմական դրության պայմաններում: Սրանից բխող միջոցառումների թվում դեր ունի տնտեսության զորահավաքային պլանը»,-հանձնաժողովականներին զեկուցեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ շեշտելով, որ կառավարությունն օրինագիծն անհետաձգելի է համարում:

«Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված է եւ համաձայնեցված է էկոնոմիկայի նախարարության հետ, եւ օրինագծի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ներկայացվելու է կառավարության հաստատմանը»,-տեղեկացրեց Գաբրիել Բալայանը:

Հավելենք, որ օրինագիծն առաջիկայում պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930