Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch․ Զինված ուժերը պետք է հստակ տարբերակեն զինվորականներին և քաղաքացիական բնակչությանը

Սեպտեմբեր 30,2020 12:24

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, որում նշվում է, որ զինված ուժերը պետք է միշտ հստակ տարբերություն դնեն զինվորականների և քաղաքացիական բնակչության միջեւ։ Բոլոր կողմերը պետք է հարգեն խաղաղ բնակչությանը թիրախավորելու արգելքը։

«Բոլոր կողմերը պետք է հիշեն, որ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումը մարդու միջազգային իրավունքների կոպտագույն խախտում է և ռազմական հանցագործություն։ Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ հարձակումն իրականացվում է հակառակորդի կողմից անկանոն հարձակումներին ի պատասխան»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Վիլյամսոնը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930